Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին


Ուկրաինան հայտնում է ռուսական 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ խոցելու մասին
Փետրվար 24 11:20 2022

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական 5 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ խոցելու մասին, այս մասին հայտնում է Ukraine.segodnya-ն:

 
 

«Միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով փետրվարի 24-ին խոցվել է ագրեսորի 5 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Միացյալ ուժերը արժանի հակահարված են տալիս Ռուսաստանի զինված ուժերին: Ռազմական ստորաբաժանումները իրենց դիրքերում են, հակառակորդը կորուստներ է կրում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի զինված ուժերը նաև կոչ են արել հանգստություն պահպանել  և հավատալ ուկրաինական բանակի զինծառայողներին: