Բնակիչները շտապ լքում են Կիևը. ճանապարհներին մեծ խցանումներ են առաջացել. (տեսանյութ)


Բնակիչները շտապ լքում են Կիևը. ճանապարհներին մեծ խցանումներ են առաջացել. (տեսանյութ)
Փետրվար 24 06:13 2022

 

 

Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ վաղ առավոտյան, դիմելով իր երկրի քաղաքացներին, հայտարարել է, որ որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել և մտցնել զինված ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ՝ ի պատասխան նրանց օգնության խնդրանքի:

Ուկրաինական ԶԼՄ-ների համաձայն՝ Կիևի շրջակայքում լսվում են ռմբակոծություններ։ Հաղորդվում է որոշ շենքերի վնասման ու ավերածությունների մասին։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռազմական օպերացիան խաղաղ բնակչության դեմ չէ։