Քաղցկեղի բուժման նոր մեթոդ է հայտնաբերվել


Քաղցկեղի բուժման նոր մեթոդ է հայտնաբերվել
Փետրվար 24 00:45 2022

Նոր Զելանդիայի գիտնականները հաստ աղիի քաղցկեղի դեմ նոր միջոց են գտել։ Այս մասին, ըստ shantnews.am-ի՝ հայտնում է Medical Express-ը։ Հրապարակման համաձայն՝ ուսումնասիրության հիմնական առարկան արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցներն են եղել։

 

Գիտնականները հետազոտել են քաղցկեղածին հյուսվածքների և այդ դեղամիջոցների փոխազդեցությունը և պարզել են, որ այդ դեղամիջոցները նվազեցնում են քաղցկեղածին հյուսվածքների ակտիվությունը։

 

Գիտնականները մտադիր են լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, և հաջողության դեպքում մարդկությանը հասանելի կլինի հաստ աղիի քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որը հիմնված կլինի ոչ թանկարժեք և քիչ հակազդեցություն ունեցող դեղորայքի կիրառման վրա։