ԱՄՆ-ը նախազգուշացնում է Ուկրաինային 48 ժամվա ընթացքում ռուսական լայնամասշտաբ ներխուժման մասին


ԱՄՆ-ը նախազգուշացնում է Ուկրաինային 48 ժամվա ընթացքում ռուսական լայնամասշտաբ ներխուժման մասին
Փետրվար 23 23:25 2022

Newsweek պարբերականը, հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրին, պնդում է, որ ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտարարել է առաջիկա երկու օրվա ընթացքում «ռուսական ներխուժման» բարձր հավանականության մասին:

«Ուկրաինայի նախագահը զգուշացվել է, որ Ռուսաստանը մեծ հավանականությամբ ներխուժումը կսկսի 48 ժամվա ընթացքում՝ ելնելով ԱՄՆ հետախուզության տվյալներից», — պարբերականը մեջբերում է իր աղբյուրը:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ ռազմական գործողությունը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օրվա մութ ժամերին եւ կուղեկցվի Ուկրաինական ենթակառուցվածքների վրա կիբերգրոհներով: