Արսենալը 25 միլիոն կառաջարկի Յուվենտուսի կիսապաշտպանի համար


Արսենալը 25 միլիոն կառաջարկի Յուվենտուսի կիսապաշտպանի համար
Հուլիս 5 23:32 2017

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»,- հաղորդում է «RCN Radio»-ն:

29-ամյա ֆուտբոլիստի համար «զինագործները» պատրաստ են առաջարկել 25 միլիոն եվրո: Կողմերն արդեն սկսել են բանակցել տեղափոխության շուրջ: Կոլումբացին ցանկանում է մնալ «Յուվենտուսում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է միայն 2020 թվականին:

Նախորդ մրցաշրջանում անցկացրած 45 խաղում Կուադրադոն խփել է երեք գնդակ և կատարել 10 արդյունավետ փոխանցում: