Armlady.am-ը գրում է․
Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը ինստագրամյան իր էջում շան հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Օրեր առաջ այս սիրունիկ շունիկը կորել էր, նրան 2 օր փնտրում էին ամբողջ քաղաքով, անընդհատ լաց էին լինում, երբ պատկերացնում էին, որ հնարավոր է այլևս չգտնեն շունիկին:
Ես էլ աննկարագրելի սեր ունեմ դեպի շունիկները, և ավելի աննկարագրելի սեր հատկապես իմ շունիկի նկատմամբ:

Այն մարդիկ, ովքեր չունեն ընտանի կենդանիներ, չեն էլ կարող պատկերացնել, թե մարդ որքան կարող է կապվել, սիրել, հոգ տանել իր հետ ապրող կենդանու մասին:
Ու հա մոռացա նշեմ, որ նկարում ուրախ դեմքիս արտահայտությունը կապված էր հենց շունիկի գտնվելու նորության հետ»:
Նշենք, որ Քրիստինան այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում:










