Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները լիագումար նիստում վավերացրել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ երկիրը ճանաչում է ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն այն սահմաններում, որոնց շրջանակում իրենց լիազորություններն են կատարում հանրապետությունների ղեկավարները։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր էր ստորագրել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման մասին։










