Ռուսաստանում կարծիք կա, որ ուկրաինական հնարավոր պատերազմը ձեռնտու կլինի Էրդողանին


Ռուսաստանում կարծիք կա, որ ուկրաինական հնարավոր պատերազմը ձեռնտու կլինի Էրդողանին
Փետրվար 22 15:24 2022

Օրերս ռուսական պետական «РТР» հեռուստաընկերությանբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ, որը վարում էր հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը, սկանդալային դիտարկումներ են արվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդման ընթացքում Կիսելյովը, պատասխանելով իր իսկ այն հարցին, թե հնարավոր ուկրաինական պատերազմը ում է ձեռնտու լինելու, նշել է մի շարք երկրների նախագահների անուններ և էկրանին ցուցադրել նրանց լուսանկարները։

Թվարկման մեջ ներառվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Կիսելյովն անդրադառնալով Էրդողանին, հիշեցրել է, որ Թուրքիայի տնտեսական իճակը գնալով վատանում է:

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կիսելյովը ՌԴ նախահգահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է։