Ալիևը ժամանել է Մոսկվա


Ալիևը ժամանել է Մոսկվա
Փետրվար 22 11:56 2022

Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնկան այցով մեկնել է Ռուսաստան։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը ՌԴ է ժամանել Վլադիմիր Պուտինի հրավերով։

Ալիևին օդանավակայանում ընդունել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության պայմանագրի ստորագրումը։