Միլանի նպատակն է Չեմպիոնների լիգայում հայտնվելը.Մոնտելա


Միլանի նպատակն է Չեմպիոնների լիգայում հայտնվելը.Մոնտելա
Հուլիս 5 22:23 2017

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան խոսել է թիմի նպատակների մասին մեկնարկող մրցաշրջանում:

«Լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ թիմը համալրվում է հիանալի նորեկներով: Առջևում մեծ աշխատանք կա, սակայն անհամբեր սպասում եմ այն սկսելուն:

Ցանկանում ենք հայտնվել Չեմպիոնների լիգայում, դա է մեր նպատակը: Մեր մրցակիցներն են «Ռոման», «Նապոլին», «Ատալանտան», «Լացիոն» և «Ինտերը»: «Միլանը» պետք է օբյեկտիվ լինի, ոչ թե ինքնավստահ»,- Մոնտելայի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: