ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ուղերձով դիմել Ռուսաստանի ժողովրդին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Նա ներկայացրել էր ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել ջանքեր, որպեսզի բոլոր բարդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով:
Խորհրդի նիստի ավարտին ՌԴ նախագահը հայտնել էր, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ:










