Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը սերտորեն կապված է աշխարհում և մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության ապահովման խնդրի հետ։ Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահ Վ․ Պուտինը՝ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։
Նշենք, որ ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման խնդրանքով Դոնեցկի և Լուգանսկի ազգային ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն այսօր դիմել էին Պուտինին։










