Ռմբակոծվում է Ուկրաինայի Սչաստյե քաղաքը. բնակիչներն ապաստարաններում են


Ռմբակոծվում է Ուկրաինայի Սչաստյե քաղաքը. բնակիչներն ապաստարաններում են
Փետրվար 21 18:38 2022

«Թշնամական ուժերը գնդակոծել են Լուգանսկի շրջանի Սչաստիե քաղաքը»,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախկին փոխնախարար, այժմ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Նշվում է, որ արկը խոցել է Լուգանսկի ՋԷԿ-ի մոտ գտնվող ավտոլցակայանը։ Այն հրդեհվել է: Լուգանսկի ՋԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է էլեկտրահաղորդման բոլոր լարերի վնասման պատճառով։ Բնակիչները ռմբապաստարաններում են, վնասվել են բնակելի շենքեր:

«Գրավված տարածքներից հրթիռակոծում են 82 և 120 մմ ականանետերով»,- ասել է Գերաշչենկոն։