«Դոնբասում իրավիճակը ծայրաստիճան լարված է». Բասուրին


«Դոնբասում իրավիճակը ծայրաստիճան լարված է». Բասուրին
Փետրվար 21 17:14 2022

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը Соловьев Live-ի եթերում հայտարարել է, որ իրավիճակը Դոնեցկում ծայրաստիճան լարված է. «Մեզ մոտ պատերազմ է ընթանում: Իրավիճակը ոչ միայն բարդ է, այլև ծայրահեղ լարված»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԴԺՀ-ում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: