ԱՄՆ - ն մտադիր չԷ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել «մինչեւ վերջին պահը», որպեսզի չկորցնի դրանց զսպող ազդեցությունը: Այս մասին կիրակի հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ արդեն հիմա հակառուսական պատժամիջոցներ սահմանելու կոչը։
«Պատժամիջոցների նպատակն առաջին հերթին Ռուսաստանին պատերազմն սկսվելուց զսպելն է։ Հենց որ դրանք մտցվեն, այդ ազդեցությունը կվերանա։ Այնպես որ, մինչև վերջին պահը մենք մտադիր ենք պահպանել այդ զսպող էֆեկտը», - ասել է նա CNN հեռուստաալիքի եթերում։










