Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցից հետո: Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցները տևել են 1 ժամ 45 րոպե։ Այժմ հանրապետության նախագահը հեռախոսով շփվում է նախագահ Զելենսկու հետ», - մեջբերում է գործակալությունը Ֆրանսիայի նախագահի վարչակազմի աղբյուրի խոսքը։
Շաբաթ օրը Մակրոնն արդեն հեռախոսով զրուցել է Զելենսկու հետ, որը, ինչպես լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատում, այն ժամանակ հավաստիացրել էր, որ «չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին»: Ինքը՝ Ֆրանսիայի նախագահը, պատրաստակամություն է հայտնել «նոր քայլեր ձեռնարկել հանուն կայունության եւ խաղաղության եւ չի բացառել նոր առաքելությունները»։
Պուտինն ու Մակրոնը նախորդ անգամ հեռախոսով խոսել են փետրվարի 12-ին։ Փետրվարի 7-ին նրանք մի քանի ժամ տևած հանդիպում են ունեցել Կրեմլում։ Ավելի վաղ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները եւս երեք անգամ շփվել են հեռախոսով: Մոսկվա կատարած այցից հետո Մակրոնը եղել է Կիեւում եւ Բեռլինում։










