Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը կասկած է հայտնել այն հարցում, որ Ռուսաստանն իսկապես կրճատում է իր ռազմական ներկայությունը Ուկրաինայի հետ սահմանի մոտ զորավարժությունների ավարտից հետո: Նման տեսակետ նա հայտնել Է Le Journal du Dimanche կիրակնօրյա թերթին տված հարցազրույցում։
«Ռուսաստանցիներն ասում են, որ իրենք կրճատում են իրենց ուժերը զորավարժությունների ավարտից հետո, Բայց ամեն ինչ երեւում է, որ նրանց խոսքերին չեն հետեւում գործողությունները, այլ հակառակը», - կարծում է նախարարը: Նրա պնդմամբ՝ ուկրաինական սահմանի երկայնքով մինչ այժմ կենտրոնացած են մեծ թվով «ռուսական հարձակողական ուժեր», ինչը հնարավորություն է տալիս «ցանկացած պահի արագ եւ կոշտ ներխուժում կատարել ուկրաինական տարածք»:
Միևնույն ժամանակ Լե Դրիանը նշել է, որ չնայած Դոնբասի շփման գծում միջադեպերի քանակի ավելացմանը, Ֆրանսիան դեռևս չի տեսնում ՌԴ-ի կողմից ռազմական հարձակում սկսելու նշաններ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, որը կայացել է շաբաթ օրը, նա հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է երկխոսության «այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ռազմական ագրեսիա չի եղել»










