|
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ին տված հարցազրույցում խոսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենամեծ պատերազմի վտանգի մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ։ «Ես վախենում եմ, որ այս ծրագիրը, որին մենք այժմ ականատես ենք լինում, կարող է հանգեցնել 1945 թվականից ի վեր Եվրոպայում ամենամեծ պատերազմին»,- ասել է Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է հետախուզության տվյալներին և ասել, որ ռուսական զորքերն իբր պատրաստվում էին «շրջափակել» Կիևը։ Նաև, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է «ներխուժում» սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից։ |










