Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է վերանայել միջուկային զենքից հրաժարվելը


Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է վերանայել միջուկային զենքից հրաժարվելը
Փետրվար 19 20:45 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կնախաձեռնի Բուդապեշտի հուշագրի մասնակիցների բանակցություններ` անվտանգության ապահովման շուրջ.

«Պատրաստվում են նախաձեռնել խորհրդակցություններ՝ Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է զբաղվել դրանով։ Եթե դրանք նորից չկայանան կամ արդյունքում մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան բոլոր իրավունքներն կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կդրվեն կասկածի տակ»,- «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին այս մասին ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։
1994 թվականի փաթեթային որոշումները, ի թիվս այլ հանգամանքների, ենթադրում են Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ։