|
Մեծ Բրիտանիան G7-ի և Եվրոմիության գործընկերների հետ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինա ներխուժման դեպքում, այս մասին Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: «Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ծրագրում է ներխուժել Ուկրաինա: Մենք տեսնում ենք զորքերի առաջխաղացում սահմանին, կիբեր հարձակումներ Կիևի վրա, կեղծ դրոշի ներքո գործողություններ՝ Դոնբասում: Այն, ինչ կատարվում է այնտեղ, շատ մտահոգիչ է»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը։ |










