Թուրքիայում տուրիստական ​​ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան զոհեր


Թուրքիայում տուրիստական ​​ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան զոհեր
Փետրվար 19 15:40 2022

Թուրքիայի կենտրոնական Կոնյա գյուղի մոտ տուրիստական ​​ավտոբուս է վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ։ 26-ը վիրավորվել է։ Նրանք տեղափոխվել են մոտակա բուժհաստատություններ։ Այս մասին հայտնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը դուրս է եկել բնակավայրերի միջև ընկած ճանապարհից և շրջվել։ Վթարի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։