Թուրքիայում տուրիստական ավտոբուս է վթարվել․ կան զոհեր


Թուրքիայում տուրիստական ավտոբուս է վթարվել․ կան զոհեր
Փետրվար 19 14:54 2022

Առնվազն տաս մարդ է զոհվել այսօր Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

A Haber հեռուստաընկերության հաղորդմամբ՝ տուրիստական ավտոբուսը ճանապարհի երթևեկելի մասից  դուրս է եկել ու կողաշրջվել Ակսարայ և Կոնյա բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածում։

Վթարի հետևանքով 26 ուղևոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։