Ռոստովի մարզի տարածքում արկ է պայթել (լուսանկար)


Ռոստովի մարզի տարածքում արկ է պայթել (լուսանկար)
Փետրվար 19 13:00 2022

Ռոստովի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանից 1 կմ հեռավորության վրա, արկ է պայթել։ Պայթյունը տեղի է ունեցել Տարասովի շրջանի տարածքում. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

 
 
 

Դեպքի վայրում աշխատում են ուժային գերատեսչությունների աշխատակիցները։ Տուժածներ և ավերածություններ չկան։