Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին, փոխանցում է РИА Новости-ն:
ԴԺՀ-ի ժողովրդական խորհուրդը հաստատել է այդ փաստաթուղթը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն մշտապես գնդակոծում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքը ՝ կիրառելով ականանետեր, նռնականետեր, միայն վերջին օրերին ԴԺՀ - ում հաջողվել է կանխել ահաբեկչությունների մի քանի փորձ։
Այս շաբաթ Դոնբասի շփման գծում իրադրությունը լրջորեն սրվել է.Կիևը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ սահմանին կենտրոնացրել է բանակի մեծ մասը եւ պարբերաբար գնդակոծում աշխարհազորայիններին, այդ թվում ՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ: Պուշիլինի խոսքով ՝ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականներին կարգադրել է ներխուժման անցնել:










