«Ռուսական զորքերը կհասնեն Կիև». Բայդեն


«Ռուսական զորքերը կհասնեն Կիև». Բայդեն
Փետրվար 19 10:10 2022

Ուկրաինան շրջապատող ռուսական զորքերը մտադիր են հարձակվել Կիևի վրա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ ռուսական ուժերը ծրագրում են ու մտադիր են հարձակվել Ուկրաինայի վրա՝ հաջորդ շաբաթ։ Կարծում ենք, որ նրանք կթիրախավորեն մայրաքաղաք Կիևը, որտեղ 2,8 մլն անմեղ մարդ է ապրում»,- ասել է Բայդենը։