Դոնեցկի ժողովրդական ոստիկանությունը հաստատել է Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը. կառավարության շենքի մոտ՝ ավտոկայանատեղիում մեքենա է պայթել։ Այդ մասին հայտնում է Ռիա -Նովոստի գործակալությունը՝ հրապարակելով լուսանկարը։
Պայթել է ԴԺՀ ժողովրդական ոստիկանության պետ Դենիս Սինյակովի ավտոմեքենան, նա չի տուժել։
Այս պահին պայթյունի վայրում հրդեհ է երեւում, մոտակա շենքերը չեն վնասվել։ Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։










