|
Կիևում ծրագիր են մշակել՝ Ռուսաստանի հանկարծակի ներխուժման դեպքում և քաղաքացիներին իրազեկել, թե ինչպես է աշխատելու տրանսպորտը, որտեղ հնարավոր կլինի թաքնվել և ինչպես են իշխանություններն էլեկտրաէներգիա մատակարարելու հիվանդանոցներին, այս մասին հայտնում է «112 Украина»-ն: Նշվում է, որ տարհանումն իրականացվելու է գրեթե ողջ բնակչության շրջանում. քաղաքում կմնան միայն կենսական ենթակառուցվածքների աշխատակցիները և զինված ուժերը, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր կհրաժարվեն տարհանումից: Կիևի վարչակազմի քաղաքային անվտանգության տնօրեն Ռոման Տկաչուկի խոսքով՝ ռազմական գործողությունների դեպքում մետրոն կաշխատի ընդհանուր առմամբ վեց ժամ (առավոտյան երեք ժամ և երեկոյան երեք ժամ), մնացած դեպքում այն կօգտագործվի որպես ապաստարան: |
«Ռուսական ներխուժման դեպքում Կիևում բնակիչների ամբողջական տարհանում կիրականացվի». Տկաչուկ










