ՀԱՊԿ-ը չի փրկել Ղազախստանը, այլ պաշտպանել է ընդհանուր շահերը. Տոկաև


ՀԱՊԿ-ը չի փրկել Ղազախստանը, այլ պաշտպանել է ընդհանուր շահերը. Տոկաև
Փետրվար 18 15:22 2022

ՀԱՊԿ ուժերի մուտքը Ղազախստան 2022 թվականի հունվարին պայմանավորված էր կազմակերպության մասնակից երկրների ընդհանուր շահերի պաշտպանությամբ։ Այս մասին Qazaqstan հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ զորքերը Ղազախստան մտցնելու որոշման համար չպետք է ափսոսալ։

«Ես այս որոշումը միանգամայն ճիշտ եմ համարում։ Զինյալներն ավերել էին Ալմաթին և սպառնում էին մեր մյուս քաղաքներին։ Իսկ եթե խաղաղապահ զորախումբը ժամանակին չներգրավվեր, ահաբեկիչները կգրավեին այլ քաղաքներ»,- ասել է Տոկաևը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պաշտպանել է նաև իր աշխարհաքաղաքական շահերը, քանի որ շահագրգռված է Ղազախստանի կայունությամբ։