«Ուկրաինայի հետ սահմանին մոտ 150 հազար ռուս զինծառայող կա». Ուկրաինայի ՊՆ


«Ուկրաինայի հետ սահմանին մոտ 150 հազար ռուս զինծառայող կա». Ուկրաինայի ՊՆ
Փետրվար 18 14:22 2022

«Մենք չենք հաստատում ռուսական կողմի հայտարարությունները՝ սահմանից զորքերի դուրս բերման վերաբերյալ, հակառակը, տեղի է ունենում ուժերի և միջոցների տեղաշարժ»,- այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, փոխանցում է «112 Украина»-ն: Պաշտոնյայի խոսքով՝ ծովային և օդային ուժերը միասին կազմում են 149 հազար մարդ:

Դիմելով Դոնեցկի և Լուգանսկի՝ առանձին շրջանների բնակիչներին, նա կոչ է արել չհավատալ «Ուկրաինայի հարձակման» մասին լուրերին։