Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով


Չավուշօղլուն վարակվել է կորոնավիրուսով
Փետրվար 16 18:46 2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

Երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հիվանդությունը թեթև է ընթանում, և ինքը շարունակում է աշխատել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ նույնպես կորոնավիրուսի թեստը դրական է եղել, սակայն հետո Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ լիովին ապաքինվել է։ Վարակվել էր նաև երկրի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը։