Մակրոնը Պուտինին խնդրել է չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը


Մակրոնը Պուտինին խնդրել է չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Փետրվար 16 17:14 2022

Մակրոնը Պուտինին խնդրել է մերժել Պետդումայի` դոնբասյան հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքը. հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի ներկայացուցչի հայտարարությանը։

«Մենք պահպանում ենք զգոնություն և խնդրում Պուտինին՝ չկատարել Պետդումայի խնդրանքը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի դիմումը` ճանաչել  Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, բացատրել է նրանով, որ պատգամավորներն առաջնորդվում են իրենց ընտրողների կարծիքով։ Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի Դոնբասի խնդիրները լուծելու համար։