Կայացել է բասկետբոլի Եվրոպայի պատանիների առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ու ադրբեջանի հավաքականները մինչև 20 տարեկանների (Բ դիվիզիոն) հայտնվել են նույն խմբում՝ Մոլդովայի, Ջիբրալթարի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։
Առաջնությունը տեղի է ունենալու Սան Մարինոյում, 2022թ․ հուլիսի 24-31-ը։
Նշենք, որ ադրբեջանցի մարզիկները, մեղմ ասած, խուսափում են հայ մարզիկներ հետ մրցահարթակ բարձրանալուց։ Ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ հայ մարզիկները հաճախ ու բազմաթիվ մրցաձևերում են առավելության հասել։










