Ստամբուլում կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թանկացման դեմ


Ստամբուլում կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թանկացման դեմ
Փետրվար 14 16:06 2022

Թուրքիայում կանայք բողոքի յուրատեսակ ակցիա են իրականացրել վերջին ամիսներին գրանցված աննախադեպ գնաճի դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Կանանց խուրհուրդների պլատֆորմ անվանումով կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում  կաթսաներով ու թավաներով փողոց դուրս եկած կանաք իրենց բողոքն են արտահայտել երկրում կյանքի թամկացման դեմ:

Նշվում է որ կանանց խումբը ցանկացել է հավաքն իրականացնել շրջանի հրապարակում, սակայն ոստիկանները խոչընդոտել են դրան՝ պատճառաբանելով, որ կանանց ձեռքին առարկաներ կան, որոնք կարող են մարդկանց վնասվածքներ հասցնել:

Կանայք իրենց ակցիան անցկացրել են փողոցում երգի, պարի ու ոստիկանական պատի ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ երկրում 2021-ին գրանցվել է ռեկորդային 36.08 տոկոսանոց գնաճ»,-գրել է կայքը: