Լիլի Մորտոն խորթ դստեր հետ Դուբայում արված տեսանյութ է հրապարակել:
Հավելենք, որ Լիլին ամեն ձեւով փորձում է ցույց տալ, որ հրաշալի հարաբերություններ ունի խորթ երեխաների հետ, այդ թվում՝ ամուսնու ավագ որդու հետ:
Լիլիի պնդմամբ՝ ինքն ամուսնու երեխաներին սիրում է որպես սեփական երեխաների:
Իր խորթ երեխաների մասին Լիլին պատմել է Tert.am-ի Liferoom–ի շրջանակներում:
«Երբ ոտք դրեցի այդ տուն, ոնց որ էդպես էլ պետք է լիներ, երեխաներն իմն են: Ես չեմ պատկերացնում ինձ առանց նրանց: Նույնիսկ երբ նրանց չեմ տեսնում, շատ եմ կարոտում, կարոտում եմ ամեն ինչը, նրանց ժպիտը, նրանց հետ խոսելը, զրուցելը: Նրանք երեքն էլ շատ լավն են, շատ տարբեր են: Մեր բախտը շատ է բերել, ես էլ շատ բարի, հարմարվող ու դրության մեջ մտնող եմ, նրանք էլ կրթված, յուրօրինակ դաստիարակված երեխաներ են, մենք երբեւէ խնդիր չենք ունեցել»:
Նա նաեւ վստահեցնում է, որ ամուսնու նախկին կինը դեմ չէ իրենց հարաբերություններին, հակառակ դեպքում՝ երեխաները չէին բնակվի իրենց հետ:
Լիլին հերքել է այն խոսակցությունները, որոնց համաձայն՝ ինքը «քանդել է» ամուսնու ընտանիքը:
Լիլի խոսքով՝ նման բան լինելու դեպքում, երեխաները դժվար թե ցանկային իր հետ շփվել ու գնալ հանգստանալու:
Աղբյուրը՝ statnews.am











