Այսօր ԱՄՆ-ից Ուկրաինա է ուղարկվել զինամթերքի հերթական խմբաքանակը։
Այս մասին հայտնում է ամերիկյան դեսպանատունը Կիևում։
«Առավոտյան երկու ինքնաթիռ է ժամանել Կիև՝ ամերիկյան օգնության արագ տեղակայման՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը:
200 միլիոն դոլարի օգնության այս մասը՝ զինամթերքի և նռնականետի լիցքերն են», - նշվում է դեսպանատան Twitter-ի էջում










