Ադրբեջանի ՊՆ 4 բարձրաստիճան աշխատակիցներ են ձերբակալվել


Ադրբեջանի ՊՆ 4 բարձրաստիճան աշխատակիցներ են ձերբակալվել
Փետրվար 13 18:52 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան աշխատակիցներ ձերբակալվել են ավելի քան 10 մլն մանաթ յուրացնելու կասկածանքով, նրանց մեղադրանք է առաջադրվել երկրի Քրեական օրենսգրքի 179.4-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերի յուրացում), hinterfax.az-ի փոխանցմամբ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ զինծառայողները ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության ընթացքում, իսկ հասցված վնասի ընդհանուր գումարը գերազանցում է 10 մլն մանաթը: