Անալգինը, ասպիրինը և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները` հաբերի տեսքով, չեն օգնի ուժեղ գլխացավի դեպքում։ Հնարավոր անոթային սպազմի պատճառով դրանք պարզապես կարող են չմշակվել և չհասնել արյան մեջ։
Այս մասին «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում պատմել է բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին։ Բժշկի խոսքով, ավելի ճիշտ կլինի օշարակ օգտագործել։ Միաժամանակ Կոմարովսկին հիշեցրել է սովորական գլխացավի և միգրենի տարբերության մասին։
Միգրենի դեպքում ցավը կարող է գալ ալիքներով, նոպաները կարող են տևել մի քանի ժամից մինչև երեք օր: Բացի այդ, ի տարբերություն գլխացավի, միգրենը կարող է առաջացնել սրտխառնոց և արտաքին գրգռիչների նկատմամբ զգայունության բարձրացում:










