Աշխարհում կովիդով հիվանդացությունն այս շաբաթ նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է. մոլորակի վրա հաստատել են գրեթե 18 մլն վարակվածություն, ինչը 4 մլն-ով պակաս է, քան նախորդ յոթ օրվա ընթացքում, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից։
Վարակի տարածման տեմպերը կտրուկ նվազել են այն երկրներում, որտեղ «օմիկրոն» նոր շտամի պատճառով հերթական գագաթնակետը գրանցվել է տարեսկզբին: Սակայն մի քանի պետություններում գրանցվում են նոր լուրջ բռնկումներ։
Այսպես, Գերմանիայում այն ամսվա սկզբից աճել է մեկ քառորդով, եւ այժմ այնտեղ օրական գրանցվում է մոտ 240 հազար դեպք։ Նոր բռնկումներ են արձանագրում նաև Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում։ Մասնավորապես, Ուկրաինայում հայտնաբերված դեպքերի թիվը հասել է առավելագույնին պանդեմիայի սկսվելուց ի վեր՝ օրական ավելի քան 40 հազար:
Ասիայում կտրուկ աճել է Ճապոնիայում տարածման տեմպերը. այնտեղ օրական գրանցվում է գրեթե 100 հազար վարակ, ինչը չի եղել ոչ մի նախորդ ալիքի ժամանակ: Երկիրն աշխարհում 19-րդ տեղն Է բարձրացել կովիդյան դեպքերի ընդհանուր թվով։
Բացի այդ, վարակի տարածումը շարունակվում է Թուրքիայում, որտեղ գրանցվում են օրական ավելի քան 100 հազար վարակվածներ։ Հունվարի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր միայն 60 հազար։










