Ուկրաինայի իշխանությունները կողմ են հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը և չեն ենթարկվի սադրանքների, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Մենք հասկանում ենք բոլոր ռիսկերը և պատրաստ ենք ցանկացած սցենարի զարգացման, բայց այս իրավիճակում ենք 2014 թվականից։ Իսկ այսօր մեզ համար գլխավոր թշնամին խուճապն է»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում գրասենյակի կայքը։
«Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դեմ կանխարգելիչ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին՝ Կրեմլի ագրեսիվ մտադրությունները զսպելու համար», - հավելել է գրասենյակը։










