|
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Կարծիքներ փոխանակեցինք Բեռլինում «Նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների հանդիպման, ապագա դիվանագիտական ջանքերի և պատժամիջոցների վերաբերյալ: Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: ԵՄ կողմից աջակցության կարևոր ազդանշանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին` ինստագրամյան իր էջում: |










