Ռուսաստանում հայտնի հայազգի երգչուհի Քրիստինա Սարկիսյանը, ով առավել հայտնի է Քրիստինա Սի բեմական անունով, Ինստագրամի իր էջում գայթակղիչ լուսանկար է հրապարակել:
Կադրում Black Star-ի նախկին աստղը մերկացրել է կուրծքը և ձեռքերով ծածկել այն: Երգչուհին ներկայացել է շագանակագույն լայն տաբատով, բարձրակրունկներով և արձակել վարսերը:
Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները հակասական կարծիքներ են հայտնել. «Արդեն չգիտի` ինչով զարմացնի», «Սարսափելի է», «Քրիստինան ինչպես միշտ բարձունքում է»- գրել են օգտատերերից մի քանիսը:











