Լինել բարեկազմ եւ առողջ, յուրաքանչյուր կնոջ երազանքն է, բայց երբեմն ճանապարհը դեպի բարեկազմություն շատ բարդ է: Պատճառներից մեկը նյութափոխանակության խանգարումն է։
Նյութափոխանակություն․ ինչ է դա եւ խախտումների ախտանշանները
Նյութափոխանակությունը քիմիական ռեակցիաների շարք է, որոնք ապահովում են նորմալ կենսագործունեությունը։ Բոլոր օգտակար նյութերը մեր մարմինը ստանում է արտաքին միջավայրից, հիմնականում սնունդից եւ ջրից։ Նյութափոխանակության խանգարումը բացասաբար է ազդում բոլոր օրգանների եւ համակարգերի աշխատանքի վրա, ուստի պահանջում է պարտադիր բուժում:
Գոյություն ունեն նյութափոխանակության մի քանի խանգարումներ․ սպիտակուցային, ածխաջրածին, ճարպային, ջրային, հանքային եւ այլ նյութերի (երկաթ, յոդ, եւ այլն)։
Նյութափոխանակության խանգարման ախտանիշները
Նյութափոխանակության խանգարման նշանները մի քանի են, առավել հաճախակի հանդիպողները՝
- մաշկի (ցանի առաջացում), մազերի, եղունգների, ատամների վիճակի վատթարացում,
- քաշի տատանումներ,
- բարձր քրտնարտադրություն, դող, տաքության հորդում,
- դեմքի գույնի փոփոխություն,
- այտուցվածություն,
- քնի խանգարում,
- մեջքի, պարանոցի, մկանների, հոդերի ցավեր,
- աղիների խանգարում, ստամոքսի փքվածություն եւ այլն,
- շնչառության հետ կապված դժվարություններ եւ այլն։
Նյութափոխանակության խանգարման պատճառները
Նյութափոխանակության խանգարման պատճառները շատ են, իսկ որոշ դեպքերում միանգամից մի քանի գործոն կարող է համակցվել:
- ոչ բալանսավորված սնունդ
- նվազեցված շարժունակություն
- ժառանգականություն
- սթրես
- սննդային վարքագծի խանգարումներ
- ջրազրկում
- թունավորում
- որոշ դեղերի ընդունում
- էնդոկրին համակարգի հիվանդություններ
Նյութափոխանակության խանգարման ախտորոշում
Նյութափոխանակության խանգարում կարող է հայտնաբերել բժիշկը։ Նախ, դուք պետք է դիմեք ընտանեկան բժշկին կամ թերապեւտին: Նա կնշանակի անալիզների հանձնում։ Դա կարող է լինել շաքարի ստուգման համար արյան եւ մեզի հետազոտություն, արյան բիոքիմիական քննություն, խոկեստերինի ստուգում, գլյուկոզայի հանդուրժողականության փորձարկում։
Անալիզների արդյունքների վերլուծությունից հետո հիվանդը կարող է ուղարկվել մասնագիտացված բժիշկների (գաստորէնտերոլոգ, էնդոկրինոլոգ, դիետոլոգ) մոտ։










