Ռոնալդուին մեղադրել են ռասիզմի մեջ


Ռոնալդուին մեղադրել են ռասիզմի մեջ
Հուլիս 4 22:43 2017

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիսշտիանու Ռոնալդուին մեղադրել են ռասիզմի մեջ` սոցանցում հրապարակված լուսանկարին կից արված գրառման համար:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան ժոզե Սեմեդուի հետ լուսանկարվել է լողավազանի մոտ: Instagram-ում հրապարակված լուսանկարին կից նա գրել է. «Կատարյալ համընկնում. սև և սպիտակ շոկոլադ»:

Համենայն դեպս, գրառման տակ արված մեկնաբանություններում երկրպագուները ֆուտբոլիստին քննադատել են մաշկի գույնի տարբերությունը շեշտելու համար: