Ալիևն ու Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը» վավերացնող օրենքը


Ալիևն ու Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը» վավերացնող օրենքը
Փետրվար 12 16:08 2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:

Թուրքական մեջլիսի կողմից վավերացված հռչակագրի մասին հրամանագիր էր ստորագրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։

Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։