Շոյգուն Ուոլեսից պահանջել է բացատրել Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի հատուկ ջոկատայինների ներկայությունը


Շոյգուն Ուոլեսից պահանջել է բացատրել Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի հատուկ ջոկատայինների ներկայությունը
Փետրվար 11 21:53 2022

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է բացատրել Ուկրաինայում բրիտանական հատուկ ջոկատայինների ներկայությունը: Շոյգուն նաեւ առաջարկել է արեւմտյան երկրներին իրենց ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում եւ դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային:

 

 

«Կուզենայի նաև հասկանալ, թե ինչու Մեծ Բրիտանիան իր հատուկ նշանակության ջոկատներն ուղարկել Ուկրաինա, և մինչև երբ նրանք այնտեղ կգտնվեն», – ասել է Շոյգուն։