Ադրբեջանի ջրային ռեսուրսները շարունակում են կրճատվել, բացի այդ նրանց երաշտ է սպառնում


Ադրբեջանի ջրային ռեսուրսները շարունակում են կրճատվել, բացի այդ նրանց երաշտ է սպառնում
Փետրվար 11 19:40 2022

Կլիմայական փոփոխություններվ պայմանավորված՝ Ադրբեջանի ջրային ռեսուրսները կրճատվել են 10 տոկոսով։ Այս մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի Ազգային հիդրոմետ ծառայության ղեկավար Ումայիր Թագիևը։ Նա նշել է, որ ըստ կանխատեսումների, ջրի պաշարների կրճատումը շարունակական կլինի։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Իրադա Հուսեյնովնան նույնպես ահազանգել է Ադրբեջանի ջրի պաշարների սպասվող կրճատման մասին։

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կանխատեսում է, որ 2021-2050թթ․ ընթացքում, երաշտներով պայմանավորված, Ադրբեջանի ջրային ռեսուսրները կկրճատվեն 23 տոկոսով։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը աշխարհի 20 երկրներից մեկն է, որը 2040 թվականին սաստիկ երաշտներ են սպասվում։