Բայդենը կոչ է արել ամերիկացիներին` անհապաղ հեռանալ Ուկրաինայից


Բայդենը կոչ է արել ամերիկացիներին` անհապաղ հեռանալ Ուկրաինայից
Փետրվար 11 10:38 2022

Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան. ԱՄՆ զորքերը ոչ մի դեպքում չեն հայտնվի Ուկրաինայի տարածքում՝ օգնելու տարհանել իրենց համաքաղաքացիներին, փոխանցում է NBC-ն:

Հարցին` ո՞ր սցենարի դեպքում ամերիկյան զորքերը կարող են հայտնվել Ուկրաինայում` իրենց համաքաղաքացիներին տարհանելու համար, Բայդենը պատասխանել է, որ նման սցենար չկա ու հավելել, որ եթե ամերիկացիներն ու Ռուսաստանը սկսեն կրակել միմյանց վրա, կնշանակի` համաշխարհային պատերազմ: