Երգիչ Շուրան Ինստագրամում պատմել է, որ համերգի ընթացքում թափվել են տեղադրված ատամները։
«Այսօր երգում էի համերգի ընթացքում, եւ դրանք, գրողը տանի, թափվեցին»,- ծիծաղելով ասել է Շուրան։
Տեսանյութի մեկնաբանություններում արտիստն ընդգծել է, որ միջադեպն իրեն «1990-ականներ է վերադարձրել»․ «Ուզում էիք ինձ կրկին առանց ատամների տեսել, ահա ձեզ։ Ձեզ դո՞ւր եմ գալիս հին-նոր կերպարով։ Միայն չեմ հասկանում, թե ինչպես եմ հիմա ուտելու»։










