Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպումներ կազմակերպել Անկարայում և Երևանում, TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Вестик Кавказа-ն:
Նա հիշեցրել է, որ առաջին նման հանդիպումը կայացել է Մոսկվայում, իսկ երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։
«Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր, ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է», -ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն կոչ է արել Երևանին «օգտագործել հնարավորությունը և վերանայել իր դիրքորոշումները»:










