Երեխաներին կարգելվի դիտել մեծահասակների համար նախատեսված կոնտենտը


Երեխաներին կարգելվի դիտել մեծահասակների համար նախատեսված կոնտենտը
Փետրվար 9 20:48 2022

TikTok սոցիալական կայքն աշխատում է, որպեսզի կարողանա մշակել համակարգ, որով երեխաներն այլևս չեն կարողանա դիտել մեծահասակների համար նախատեսված կոնտենտը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Առաջիկա շաբաթներին արդեն կխստացվեն սոցկայքի կանոնները հատկապես վտանգավոր գործողությունների և չելենջների հետ կապված։

Բացի այդ, խստացումները կվերաբերվեն նաև անառողջ սննդի պրոպագանդմանը։ Սոցկայքը անելու է հնարավորը՝ իր օգտատերերի անվտանգության ապահովման համար։ Հեղինակներն էլ հնարավորություն կունենան նշելու, թե իրենց ստեղծած կոնտենտը հասցեագրված է արդյոք երեխաներին, թե այն մեծահասակների համար է միայն։

Աղբյուրը՝ hraparak.am